• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ատլետիկոյի» երկու ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել «Ռեալի» դեմ խաղը

Հոդվածներ

«Ատլետիկոյի» երկու ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել «Ռեալի» դեմ խաղը
21.02.2023
1324 0

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը կարող է բաց թողնել մադրիդյան դերբին։ 

28-ամյա ֆուտբոլիստը «Ատլետիկի» դեմ խաղում որոշակի անհարմարություններ է ունեցել և փոխարինվել։  As-ի փոխանցմամբ, ակումբի բժշկական անձնակազմը այնքան էլ դրական չի տրամադրված նրա վերականգման հարցում, և արգենտինացին կարող է բաց թողնել փետրվարի 25-ին կայանալիք «Ռեալի» դեմ հանդիպումը։ 

Խնդիրներ ունի նաև Մեմֆիս Դեպայը։ Նրա ֆիզիկական վիճակի վերաբերյալ դեռ պետք է ստուգումներ անցկացնեն։ 

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դե Պոլը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 

«Բարսելոնայից» հեռանալուց հետո Դեպայը Լա Լիգայում մասնակցել է 4 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված