Հոդվածներ

«Ռեալը» մոտ է Բրահիմ Դիասի հետ պայմանագիրը երկարաձգելուն
16.02.2023
2257 0

«Ռեալը» մոտ է Բրահիմ Դիասի հետ պայմանագիրը երկարաձգելուն: 

Ինչպես հաղորդում է The Athletic-ը, կողմերը պատրաստվում են պայմանագրի ժամկետը երկարաձգել ևս 2 տարով՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Բրահիմ Դիասը վարձակալական հիմունքներով ելույթ է ունենում Իտալիայի գործող չեմպիոն «Միլանի» կազմում: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 2 ասիստ:

Transfermarkt-ը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված