Հոդվածներ

Ինչու՞ Ռոբինյոն հեռացավ «Ռեալից»
15.02.2024
1362 0

Պատմում է «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը

«Երբ Ռոբինյոն իմացավ, որ մենք պատրաստվում ենք թիմ հրավիրել Ռոնալդուին, եկավ գրասենյակ և ասաց․ «Եթե մեր թիմ ժամանի Ռոնալդուն, ապա ես չեմ լինի այն աստղը, որը միշտ ցանկացել եմ։ Այնպես որ ես ցանկանում եմ հեռանալ»։

Այդպիսի պահերին նախագահը պետք է խաղացողի մասին մտածի նախևառաջ որպես մարդ, այլ ոչ որպես ֆուտբոլիստ։ Եթե նա չի ցանկանում մնալ ակումբում, նրան պետք է բաց թողնել, այդպես ավելի լավ կլինի երկու կողմերի համար էլ»։

Ի վերջո, բրազիլացի հարձակվողը 40 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։ 2008 թվականին դա ահռելի գումար էր։

Հիշեցնենք, որ Ռոբինյոն «Ռեալում» հանդես է եկել 2005–ից 2008 թվականներին։  Բրազիլացին «սերուցքայինների» կազմում մասնակցել է 137 պաշտոնական խաղի, դարձել 35 գոլի հեղինակ։

Բրազիլացին արդյունավետությամբ երրորդ ռմբարկուն էր Ռաուլի և Ռուդ վան Նիստելրոյի հետ։ Նա նաև երկրորդ ֆուտբոլիստն էր գոլային փոխանցումներով՝ Գուտիից հետո։ 2007 թվականին նա հայտնվել էր առաջին տասնյակում՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում։


Ամենակարդացված