Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ալ Ահլի» - «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
09.02.2023
2560 0

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում «Ռեալը» 4-1 հաշվով հաղթեց «Ալ Ահլիին»:

1. Վինիսիուսը 50 գոլ է խփել «Ռեալի» կազմում: Բրազիլացուն դրա համար պահանջվել է 202 խաղ:

2. «Ռեալը» ԱԱԱ-ում չի պարտվում 13 խաղ (11 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

3. Արիբասը (21 տարեկան 131 օրական) դարձավ «Ռեալի» ամենաերիտասարդ խաղացողը, որը 21-րդ դարում աչքի է ընկել ԱԱԱ-ում: Ավելի վաղ այդ ցուցանիշը պատկանում էր Վինիսիուսին (22 տարեկան 211 օրական), որը նույնպես աչքի ընկավ խաղում:

4. Արիբասին ընդամենը 28 վայրկյան պահանջվեց «Ռեալում» նորամուտի խաղում գոլ խփել: Իսպանացին խփեց ԱԱԱ-ի պատմության ամենաարագ գոլը փոխարինման դուրս գալուց հետո: Նա գերազանցեց Բեյլին, որը 2017 թվականին «Ալ Ջազիրայի« դեմ խաղում փոխարինման մտնելուց հետո աչքի էր ընկել 47 վայրկյան անց:

5. Վալվերդեն երկրորդ խաղակեսում գոլը խփեց փոխարինման դուրս գալուց հետո 58 վայրկյան անց, ինչը մրցաշարի չորրորդ արդյունքն է:

6. Մոդրիչը չիրացրեց ԱԱԱ-ների պատմության 9-րդ 11-մետրանոցը:

7. «Ռեալն» առաջին ակումբն է, որը չի իրացրել 2 11-մետրանոց ԱԱԱ-ի շրջանակներում (առաջինը Անելկան էր, 2000 թվականին «Կորինտիասի» դեմ խաղում):


Ամենակարդացված