Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին լրագրողները հարցրել են Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումից առաջ Օրելյեն Չուամենիի՝ թիմի առջև ունեցած ելույթի մասին, իսկ իտալացի մասնագետը պատասխանել է, որ դա ավանդույթ է ներկայիս «Ռեալում»:
«Այդ միտքը մեզ մոտ ծնվեց մրցաշրջանի սկզբում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, եթե նույնիսկ պարտավոր չէ, պետք է ելույթ ունենա խաղի նախորդ օրը. ինքներս ենք ընտրում՝ կոնկրետ ով պետք է լինի տվյալ հանդիպումից առաջ: Կարծում եմ՝ սա նպաստում է թիմային մթնոլորտի ձևավորմանը»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբն» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության գործող հաղթողն է:
Fanat, Realmadrid.am