Հոդվածներ

«Կասերենյո» - «Ռեալ Մադրիդ». նախախաղային փաստեր, վիճակագրություն
03.01.2023
1842 0

«Կասերենյո» - «Ռեալ Մադրիդ». նախախաղային փաստեր, վիճակագրություն:

1. «Ռեալն» ու «Կասերենյոն» պատմության մեջ առաջին անգամ են մրցում պաշտոնական խաղում:

2. «Կասերենյոն» ելույթ է ունենում Սեգունդա Բ-ում (Խումբ 5), որը Իսպանիայի ուժեղությամբ չորրորդ դիվիզիոնն է: Ընթացիկ մրցաշրջանում թիմը զբաղեցնում է 6-րդ տեղը՝ 25 միավոր, 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 3 պարտություն, 19 խփած և 13 բաց թողնված գնդակ: «Սերուցքայինների» մրցակիցը առաջին հորիզոնականից հետ է մնում 8 միավորով:

3. «Կասերենյոյի» լավագույն ռմբարկուն ու ասիստենտն ընթացիկ մրցաշրջանում Իվան Ֆերնանդեսն է՝ 6 գոլ, 2 գոլային փոխանցում:

4. «Վերդիբլանկոսների» գլխավոր մարզիչը Խուլիո Կոբոլն է: Ավելի վաղ մասնագետը գլխավորել է «Վիլյանովենսեն» ու «Լինենսեն», որոնք ներկայացնում են Սեգունդա Բ-ն:

5. «Կասերենյոյի» կազմում կա 1 ֆուտբոլիստ, որը գտնվել է «Ռեալի» համակարգում՝ Միգել Գարսիան (ձախ եզրային հարձակվող, 25 տարեկան)

6. Transfermarkt-ի վարկախով «Ռեալի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Վինիսիուս Ժունիորն է (120 միլիոն եվրո), իսկ մրցակցի կազմում՝ Իվան Ֆերնանդեսը (200 հազար եվրո):


Ամենակարդացված