Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Սևիլիա» - «Ռեալ» խաղից հետո
18.04.2022
2358 0

Լա լիգայի 32-րդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Սևիլիայի» հետ ու 3-2 հաշվով հաղթանակ տոնեց։

1. Կարվախալը կարիերայում առաջին անգամ Լա լիգայում 2 գոլային փոխանցում կատարեց 1 խաղում։

2. Բենզեման Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-րդ գոլը խփեց և գերազանցեց այս մրցաշարում իր արդյունավետության ռեկորդը։

3. Բենզեման ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 39 խաղում 39 գոլի հեղինակ է դարձել բոլոր մրցաշարերում։

4. Ռոդրիգոն «Ռեալի» ֆուտբոլիստի կարգավիճակով առաջին անգամ 2 անընդմեջ խաղում 2 գոլի հեղինակ դարձավ։

5. Ռոդրիգոն Լա լիգայում գոլի հեղինակ դարձավ վերջին 69 խաղում առաջին անգամ։ Վերջին անգամ այս մրցաշարում նա գոլ է խփել 2021 թվականի մայիսին։

6. «Ռեալը» ընթացիկ մրցաշրջանում իր 5-րդ հաղթանակը տոնեց՝ առանց Կազեմիրոյի մասնակցության։

7.  Կուրտուան վերջին 6 խաղում 11 գոլ է բաց թողել բոլոր մրցաշարերում։ Այնքան, որքան նախքան այդ վերջին 20 խաղերում։

8. «Ռեալը» Լա լիգայի շրջանակում առաջին 25 րոպեներին երկու գոլ բաց թողեց 2018 թվականի սեպտեմբեր ամսից ի վեր առաջին անգամ։ «Սերուցքայինների» մրցակիցն այդ ժամանակ նույնպես «Սևիլիան» էր։


Ամենակարդացված