• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալաբան հերթական անգամ ճանաչվել է Ավստրիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հոդվածներ

Ալաբան հերթական անգամ ճանաչվել է Ավստրիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
26.12.2022
1410 0

Դավիդ Ալաբան ճանաչվել է Ավստրիայի՝ 2022 թվականի լավագույն ֆուտբոլիտ։ 

Քվեարկությանը մասնակցում են երկրի առաջնության  մարզիչները։ Ալաբան այս մրցանակին արժանանում է 9-րդ անգամ։ Մինչ այս նա նվաճել էր այս մրցանակը 2011-ին, 2012-ին,  2013-ին, 2014-ին, 2015-ին, 2016-ին, 2020-ին և 2021-ին։ Այս տարվա ընթացքում նա «Ռեալի» կազմում նվաճել է 4 տիտղոս՝ այդ թվում ՉԼ-ի և Լա Լիգայի գավաթները, ինչպես նաև Եվրոպայի ու Իսպանիայի սուպերգավաթները։ 

 «Ես շատ զգացված եմ ու հպարտ։ Սա շատ կարևոր մրցանակ է ինձ համար։ Այն ինձ թույլ է տալիս ավելի հպարտ լինել։ Սա յուրահատուկ տարի էր ինձ համար, և ես ուրախ եմ, որ այն գնահատվել է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին». նշել է Ալաբան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված