Հոդվածներ

«Ռեալը» պատրաստ է 1 միլիարդ եվրո տրամադրել Մբապեի համար
22.12.2022
5102 0

«Ռեալը» շարունակում է հետաքրքրվել ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեի ծառայություններով:

La Gazzetta dello-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը  պատրաստ է 1 միլիարդ եվրո ծախսել, միայն թե ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկուն ելույթները շարունակի մադրիդյան գրանդում:

Այս գումարի մեջ են մտնում հարձակվողի հրաժարագինը, 3 տարվա աշխատավարձը, տարատեսակ բոնուսներ:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 32 խաղ, խփել 29 գոլ ու կատարել 7 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված