Հոդվածներ

Զիդան. «Կարևորագույն հաղթանակ էր»
25.11.2020
2097 0

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Ինտերի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է ասել իր սաների հասցեին:

«Մենք անցկացրինք հիանալի հանդիպում սկզբից մինչև վերջ՝ գործելով վճռական ու տրամադրված: Կարևորագույն հաղթանակ էր: Շատ գոհ եմ տղաներից. նրանք հիանալի խաղացին ու արժանի էին այս հաղթանակին: Կարծում եմ՝ խաղի թելը մեր ձեռքում էր»,- եզրափակել է ֆրանսիացի մասնագետը:

Հավելենք, որ «Ռեալն» իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է Իսպանիայի առաջնությունում: Լա լիգայի 11-րդ տուրում «սերուցքայինների» մրցակիցը «Ալավեսն» է:

Fanat, Realmadrid.am





Ամենակարդացված