• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռյուդիգեր. «Առաջարկ կար «Բարսայից», բայց ինձ այն չէր հետաքրքրում»

Հոդվածներ

Ռյուդիգեր. «Առաջարկ կար «Բարսայից», բայց ինձ այն չէր հետաքրքրում»
14.11.2022
1904 0

«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը խոսել է «Ռեալ» տեղափոխության և այլ առաջարկների մասին։

«Եղբորս հետ Լոնդոնում էի, երբ իմացա, որ իմ ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»։ Հենց եղբայրս էլ ինձ դրա մասին ասել է։ Ես չէի հավատում այդ ամենին։ Մինչև հիմա էլ փշաքաղվում եմ դա հիշելուց։ 

Կար առաջարկ նաև «Բարսելոնայից», բայց այն ինձ չէր հետաքրքրում։ «Ռեալը» այնքան անհասանելի էր ինձ թվում, որ ես նույնիսկ չէի երազում այս ակումբի մասին։ Այստեղ հանդես են եկել Զիդանը, Ռոնալդոն, Կրիշտիանուն... Բարդ է հրաժարվել Մոդրիչի, Կրոսի կամ Բենզեմայի նման ֆուտբոլիստների կողքին խաղալու հնարավորությունից». նշել է գերմանացի ֆուտբոլիստը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված