Հոդվածներ

Կամավինգան նամակ է ուղարկել Դեշամին
14.11.2022
2867 0

ԱԱ 2022-ին Ֆրանսիայի հավաքականը ոչ միայն փորձելու է պահպանել չեմպիոնական տիտղոսը, այլ նաև համարվում է գլխավոր ֆավորիտներից մեկը։

Սակայն Դեշամի հավաքականը որաշակի խնդիրներով կմասնակցի Մունդիալին։ Հատկապես կիսապաշտպանությունում ֆրանսիացիները երկու լուրջ կորուստ ունեն։ ԱԱ 2022-ին չեն մասնակցի Նգոլո Կանտեն և Պոլ Պոգբան։ Այդ է պատճառը, որ Դեշամը հավաքական հրավիրեց «Ռեալի» երիտասարդ կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։

Ֆուտբոլիստը հավաքական հրավիրվելուց հետո նամակ է ուղարկել Դեշամին և շնորհակալություն հայտնել։ 

«Բարև Ձեզ, մարզիչ։ Ես ցանկանում է շնորհակալություն հայտնել, որ ընտրեցիք ինձ։ Աշխարհի առաջնության ընթացքում ես կփորձեմ վերադարձնել Ձեր վստահությունը իմ հանդեմ». գրել է Էդուարդոն։

Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգայի խաղը այնքան էլ չի ստացում «Ռեալի» կազմում, սակայն Մունդիալում հաջող հանդես գալու դեպքում, նա կարող է վստահություն զգալ ու բարելավել իր խաղամակարդակը։ 

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 14 հանդիպման և վաստակել մեկ դեղին քարտ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված