Հոդվածներ

Անչելոտի. «Հիասթափված ենք, բայց Լա լիգան երկարատև մրցաշար է»
08.11.2022
1903 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Ռայո Վալյեկանոյից» կրած պարտությունից հետո կիսվել է մտքերով:

«Մենք հիասթափված ենք, սակայն Լա լիգան երկարատև մրցաշար է: Մրցաշրջանի առաջին հատվածում ելույթ ունեցանք այնպես, ինչպես երբեք: Այս խաղն արդեն քննարկել ենք: Այն պարտվեցինք, քանի որ ինտենսիվ չէինք գործում, միայն վարպետությունը բավարար չէ: Նույնն ասել եմ ֆուտբոլիսստներիս:

Հիասթափված ենք, որ բաց ենք թողել առաջին տեղը, սակայն մրցավազքն առջևում է»,- իտալացու խոսքը փոխանցում է Marca-ն:

Լա լիգայի 13-րդ տուրից հետո «Ռեալը» 32 միավորով երկրորդն է:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված