Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ» - «Չելսի» խաղից հետո
13.04.2022
2455 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» 2-3 հաշվով պարտվեց «Չելսիին», սակայն առաջին խաղում տոնած 3-1 հաշվով հաղթանակը թույլ տվեց կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել։

1. «Ռեալը» 15-րդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ։ Սա մրցաշարի ռեկորդ է։

2. «Ռեալը» վերջին 11 մրցաշրջանում 10-րդ անգամ է փլեյ-օֆֆի հաջորդ փուլի ուղեգիր նվաճում՝ առաջին խաղում տոնած հաղթանակից հետո։

3. «Ռեալի» մասնակցությամբ վերջին 5 խաղերում Բենզեման 4 գլխով գոլի հեղինակ է դարձել։ Այնքան՝ որքան նախորդ 52 խաղերում։

4. Մոդրիչն իր 17-րդ գոլային փոխանցումը կատարեց Չեմպիոնների լիգայում։

5. «Չելսիի» դեմ խաղում «Ռեալի» մեկնարկային կազմի միջին տարիքը 29 տարեկան 293 օրական էր։ Սա «սերուցքայինների» պատմության ամենատարեց տարիքային կազմն է ՉԼ-ում։

6. Անչելոտին մարզչի կարգավիճակով ՉԼ-ի քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց 4 տարբեր տասնամյակներում։

7. Անչելոտին կարիերայում 8-րդ անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այս ցուցանիշով նա առաջին տեղն է կիսում Գվարդիոլայի ու Ժոզե Մոուրինյոյի հետ։

8.  «Ռեալը» 03/04 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ ՉԼ-ի տնային խաղում ոչ մի դարպասին հարված չկատարեց առաջին խաղակեսում։



Ամենակարդացված