• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Կա հավանականություն, որ Բենզեման կմասնակցի «Ատլետիկոյի» դեմ խաղին»

Հոդվածներ

Անչելոտի. «Կա հավանականություն, որ Բենզեման կմասնակցի «Ատլետիկոյի» դեմ խաղին»
13.09.2022
1582 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը «Լայպցիգի» դեմ խաղից առաջ։

«Լայպցիգը՞»։ Սա խմբում մեծ խաղ է։ Նրանք մրցաշրջանն այդքան լավ չեն սկսել, բայց նայենք թե ինչպես խաղացին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Նրանք շատ տաղանդավոր թիմ ունեն։ Մենք պետք է իրացնենք լավ խաղային ծրագիր։ Հակառակորդը վտանգավոր հարձակման գիծ ունի։ Նկունկուն փայլուն ֆուտբոլիստ է։ Պարզապես տեսեք, թե ինչ է նա անում այս մրցաշրջանում»։

«Վինիսիուսը՞, նրա հետ ամեն բան կարգին է և նա անհամբերությամբ սպասում է խաղին։ Կարծում եմ, որ վերջին մրցաշրջաններում նա միայն ավելի լավն է դարձել։ Նա ընդամենը պետք է կենտրոնանա ֆուտբոլի վրա և վերջ։ Տեսեք, թե ինչ լավ է Վինիսիուսը խաղում։ Բնականաբար, մրցակցի ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ, որ նրան կանգնեցնեն»։

«Ազա՞րը, «Մալյորկայի» դեմ խաղում նա արեց այն ամենը, ինչն իրենից պահանջվում էր։ Ես նրանից չէի խնդրել գոլեր խփել»։

«Ռյուդիգերը» «Ռեալին» փորձ է բերել, ցանկություն ու մոտիվացիա։ Նա աշխատասեր է և մենք ավելի լավը կլինենք նրա հետ»։

«Հուսով եմ՝ Բենզեման կմասնակցի «Ատլետիկոյի» դեմ խաղին։ Կա նման հավանականություն»։

«Ռեալի» այս կազմն ունակ է ամեն ինչի։ Մենք կրկին կպայքարենք մրցաշարում հաղթելու համար»։

«Ասենսիոն երիտասարդ ֆուտբոլիստ չէ։ Նա պետք է ավելի քրտնաջան աշխատի։ Կա հավանականություն, որ նա կմասնակցի «Լայպցիգի» դեմ խաղին։

«Մբապեի պայմանագրի վերաբերյալ նորություննե՞րը։ Կրկին այս լուրերը.... (ծիծաղում է)»:

«Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի հետ չենք զրուցել Վինիի կամ Ռոդրիգոյի մասին, սակայն անհրաժեշտության դեպքում կանենք։ Ես հավատում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը մտնում է ԱԱ-ում Տիտեի ծրագրերի մեջ»։


Ամենակարդացված