• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հալանդի հայրը խոսել է որդու՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

Հոդվածներ

Հալանդի հայրը խոսել է որդու՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին
20.11.2020
1834 0

Էրլինգ Հալանդի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները շարունակվում են։

Այս անգամ այդ մասին իր կարծիքն է հայտնել ֆուտբոլիստի հայրը։ 

«Տրամաբանական է, որ մեծ ակումբները թակում են քո դուռը, երբ դու լավ ես խաղում։ Բայց մենք հիմա խոսում ենք շշուկների մասին։

Այժմ Հալանդը կարծում է, որ իր համար կպայքարեն մեծագույն ակումբներ։ Մենք երկարաժամկետ պայմանագիր ունենք «Բորուսիայի» հետ։ Այդ ակումբը իդեալական է Հալանդի համար։ Ներկա պահին մենք ցանկություն չունենք հեռու պլաններ կազմելու։

Երբեք չես իմանա, թե ինչ կլինի ապագայում։ Ինձ թվում է, որ Հալանդը ցանկանում է մի քանի տիտղոս նվաճել այստեղ։ Դա նրա նպատակն է։ Նա դեռ կարող է մեծ հաջողություններ գրանցել Գերմանիայում». ասել է Ալֆա-Ինգե Հալանդը։ 

Նշվում է, որ «Ռեալի» գերնպատակներից է 2022 թվականին ձեռք բերել Հալանդի տրանսֆերը, և «Բորուսիան» դեմ չէ այդ ընթացքում բաժանվել նորվեգացուց։ 

Այս մրցաշրջանում հալանդը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված