• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին՝ ՉԼ-ի վիճակահանության արդյունքների մասին. «Պետք է հարգենք մրցակիցներին»

Հոդվածներ

Անչելոտին՝ ՉԼ-ի վիճակահանության արդյունքների մասին. «Պետք է հարգենք մրցակիցներին»
26.08.2022
2396 0

Երեկ հայտնի դարձան «Ռեալի» մրցակիցները ՉԼ-ի գալիք մրցաշրջանի խմբային փուլի շրջանակում։ 

«Սերուցքայինները» F խմբում կմրցեն «Լեյպցիգի», «Շախտյորի» և «Սելթիկի» հետ։ 

Կարլո Անչելոտին մեկնաբանել է վիճակահանության արդյունքները։

«Այս մրցաշրջանում ՉԼ-ն տարբերվելու է, քանի որ երկու ամսում պետք է անցկացնենք բոլոր հանդիպումները։

Նախորդ մրցաշրջանում մեզ թվում էր, թե ամենահեշտ հանդիպումը լինելու է սեփական հարկի տակ «Շերիֆի» դեմ խաղը, սակայն մենք պարտվեցինք։ Այնպես, որ պետք է հարգենք մրցակցիներին։ Մեզ հեշտ հանդիպումներ չեն սպասվելու։ 

Նրանք հարգում են «Ռեալին», ու մենք պետք է փոխադարձ հարգանք դրսևորենք». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված