Հոդվածներ

Ասենսիոյի ծառայություններն առաջարկվել է անգլիական գրանդին
26.08.2022
2026 0

«Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում:

The Telegraph-ի հաղորդմամբ՝  ֆուտբոլիստի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը իսպանացու ծառայություններն առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Գործարքի արժեքը կարող է կազմել  30 միլիոն եվրո: Ասենսիոյի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Մադրիդում ցանկանում են հրաժեշտ տալ Մարկոյին, որպեսզի խուսափեն վերջինիս՝ ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուց:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված