Հոդվածներ

«Ռեալը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լա լիգայում (տեսանյութ)
20.08.2022
2491 0

Լա լիգայի երկրորդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում մրցեց «Սելտայի» հետ ու հաղթեց 4-1 հաշվով։

«Արքայական» ակումբի կազմում աչքի ընկան Բենզեման (14', 11մ), Մոդրիչը (41'), Վինիսիուս Ժունիորն (56') ու Ֆեդե Վալվերդեն (66')։

Էդեն Ազարը գոլ խփելու հնարավորություն ուներ, սակայն 87-րդ րոպեին վրիպեց 11-մետրանոց նշակետից։

Կառլո Անչելոտիի սաները 2-րդ անընդմեջ հաղթանակն են տանում Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում և բարձրանում առաջին հորիզոնական։

Հաջորդ տուրում «Ռեալի» մրցակիցը «Էսպանյոլն» է (29.08, 00:00):


Ամենակարդացված