Հոդվածներ

«Ռեալն» Օդրիոսոլային կարող է վաճառել Ա Սերիայի գրանդ ակումբի
12.06.2022
1899 0

«Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան, որը վաչձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ֆիորենտինային», կարող է փոխել ակումբային գրանցումը:

Tuttosport-ի հաղորդմամբ՝ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»: Տրանսֆերն էլ ավելի հավանական կդառնա, եթե միլանյան ակումբը վաճառի Դենզել Դումֆրիսին:

Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է մոտ 20 մլն եվրո:

Ավարտված մրցաշրջանում Օդրիոսոլան անցկացրել է 27 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am  


Ամենակարդացված