«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ցանկանում է իր պայմանագրի ավարտից հետո տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնության որևէ թիմ, հաղորդում է ESPN-ը։
32-ամյա գերմանացի պաշտպանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը Ռյուդիգերի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
Ռյուդիգերը «Ռեալ» է տեղափոխվել 2022 թվականին։ Մինչ այդ նա հանդես է եկել «Շտուտգարտի», «Ռոմայի» և «Չելսիի» կազմում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն