Հոդվածներ

Կազեմիրոն հայտնվել է «Յուվենթուսի» դիտակետում
23.04.2022
2200 0

«Յուվենթուսը սկսել է ծրագրել իր առաջիկա տրանսֆերները։ Ընթացիկ մրցաշրջանը իտալական ակումբի համար կարելի է անցումային համարել, և նրանք ցանկանում են արդնե գալիք մրցաշրջանում վերադարձնել իրենց նախկին խաղամակարդակը։ Այժմ Ալեգրիի թիմում խոցելի է կիսապաշտպանությունը, ուստի ամռանը «Յուվենթուսի» տրանսֆերային ծրագրերը կապված են լինելու հենց այդ հատվածը ուժեղացնելու հետ։ 

«Յուվենթուսի» դիտակետում է հայտնվել նաև «Ռեալի» առանցքային կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոն։

Վերջին մի քանի խաղերում Կարլո Անչելոտին կարծես թե այնքան էլ անձեռնմխելի չի համարում բրազիլացուն, և նույնիսկ վատ տարբերակ չի համարում նրա տրանսֆերային իրավունքները բարձր գնով վաճառելու տարբերակը։ 

Տրամաբանությունը կայանում է նրանում, որ «Սերուցքայինները» կարող են հրաժարվել անկում գրանցող ֆուտբոլիստից այն ժամանակ, քանի դեռ նրա տրանսֆերային արժեքը զգալի նվազում չի գրանցել։ 

Այս պարագայում «Յուվենթուսը» կփորձի անել հնարավոր ամենը բրազիլացու տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված