• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վալվերդեն՝ «Չելսիի» դեմ սպասվող խաղի մասին. «Մենք ունենք ֆուտբոլիստներ, ցանկություն և մոտիվացիա»

Հոդվածներ

Վալվերդեն՝ «Չելսիի» դեմ սպասվող խաղի մասին. «Մենք ունենք ֆուտբոլիստներ, ցանկություն և մոտիվացիա»
04.04.2022
2672 0

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է «Չելսիի» դեմ սպասվող դիմակայության մասին։

«Սա հիանալի շանս է նախորդ մրցաշրջանում կրած պարտության համար ռևանշի հասնելու։ Նպատակին հասնելու համար մենք ունենք ֆուտբոլիստներ, ցանկություն և մոտիվացիա». նշել է ուրուգվայցին։

Ֆեդեն խոսել է նաև «Սելտայի» նկատմամբ տարած բարդ հաղթանակի մասին։

«Մենք շատ ուրախ ենք։ «Սելտան» բարդ մրցակից է և այդ մարզադաշտում խաղալը միշտ էլ դժվար է եղել։ Այժմ մենք պետք է կենտրոնանանք «Չելսիի» դեմ կայանալիք խաղին». ասել է Վալվերդեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված