Հոդվածներ

«Ռեալի» ղեկավարությունը վստահում է Անչելոտիին
17.03.2022
2156 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Սանչեսի հետ՝ քննարկելու ակումբում տիրող իրավիճակը։

Կարլո Անչելոտիի վերաբերյալ կողմերը եկել են միաձայն որոշման, որ մասնագետը լիովին արդարացնում է սպասելքիները։ 

Ակումբի ղեկավարությանը դուր է գալիս այն, որ Անչելոտին լուծում է իր առջև դրված խնդիրները առանց կազմի լուրջ փոփոխության։ 

Հիշեցնենք, որ «Ռեալը» ներկա պահին գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ինչպես նաև նվաճել է ՉԼ-ի 1/4 եզրափակչի ուղեգիր՝ հաղթահարելով «ՊՍԺ»-ի արգելքը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված