• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Եվ կրկին Վինիսիուսն ու Բենզեման. «Ռեալը» հաղթեց «Մալյորկային» (տեսանյութ)

Հոդվածներ

Եվ կրկին Վինիսիուսն ու Բենզեման. «Ռեալը» հաղթեց «Մալյորկային» (տեսանյութ)
14.03.2022
3599 0

Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Մալյորկայի» հետ և 3-0 հաշվով հաղթանակ տոնեց։

Առաջին կեսում հաշիվը չբացվեց, սակայն երկրորդ կեսում «Վինիսիուս Ժունիոր-Կարիմ Բենզեմա» դուոն երեք գոլ արարեց (1-0՝ Վինիսիուս Ժունիոր՝ 55՛, 2-0՝ Բենզեմա՝ 76՛ (11-մ), 3-0` Բենզեմա՝ 82՛):

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 66 միավորով վստահորեն գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և մոտակա հետապնդող «Սևիլիային» գերազանցում 10 միավորով։

Հաջորդ տուրում «արքայական» ակումբը մարտի 21-ին սեփական հարկի տակ ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ։


Ամենակարդացված