• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ֆիորենտինան» մտադիր է գնել Օդրիոսոլայի` ամբողջական տրանսֆերային իրավունքները

Հոդվածներ

«Ֆիորենտինան» մտադիր է գնել Օդրիոսոլայի` ամբողջական տրանսֆերային իրավունքները
26.02.2022
1253 0

«Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան, ամենայն հավանականությամբ, կշարունակի հանդես գալ Ա Սերիայում:

Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «մանուշակներն» ակտիվ բանակցություններ են վարում իսպանացի ֆուտբոլիստի գործակալի հետ:

Նշվում է, որ իտալական ակումբը մտադիր է գնել Օդրիոսոլայի ամբողջական տրանսֆերը: «Ռեալի» հետ բանակցությունները կայանալու են մայիսին:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realamdrid.am


Ամենակարդացված