Հոդվածներ

Իսկոն՝ «Սևիլիայի» դիտակետում
26.01.2022
2212 0

«Սևիլիայի» մարզչական շտաբը հույս ունի հաջորդ ամառ ձեռք բերել Իսկոյի տրանսֆերային իրավունքները։

Անդալուզյան ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին լավ հարաբերություններ է պահպանում 29-ամյա ֆուտբոլիստի հետ և անձամբ է հետաքրքրված այս տեղափոխությամբ։

Լուրջ խնդիր կարող է լինել միայն Իսկոյի աշխատավարձի հարցը։ Տարեկան 7 մլն եվրոն մեծ թիվ է ոչ միայն «Սևիլիայի», այլ նաև այլ ակումբների համար։

«Սերուցքայինների» կիսապաշտպանի ծառայություններով նաև Ա Սերիայի ու Բունդեսլիգայի ակումբներ են հետաքրքրված, բայց նա կարող է նախընտրել «Սևիլիան», քանի որ չի ցանկանում լքել Իսպանիան։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 12 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։


Ամենակարդացված