• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարլո Անչելոտին պատասխանել է Վարանի՝ «Ռեալի» երկրպագուներին ուղված հայտարարությանը

Հոդվածներ

Կարլո Անչելոտին պատասխանել է Վարանի՝ «Ռեալի» երկրպագուներին ուղված հայտարարությանը
07.12.2021
3792 0

Օրերս «Ռեալի» նախկին և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս ֆուտբոլիստ Ռաֆայել Վարանը քննադատել էր «Արքայական» ակումբի երկրպագուներին՝ նշելով, որ ՉԼ-ում հաղթանակներից հետո նրանք չէին շնորհավորում, այլ պահանջում էին նոր տիտղոսներ։ 

«Այդ պահանջները կապված են ակումբի պատմության հետ։ «Ռեալը» ամենից շատն է տիտղոսներ նվաճել Եվրոպայում, և այդ ամենը տեղի է ունեցել հենց այդ պահանջների արդյունքում։ 

Եթե դու հանդես ես գալիս «Ռեալում», դու պետք է դրա մասին քաջատեղյակ լինես։ Դու չպետք է միայն ուրախ լինես, պետք է նաև շարունակես առաջ շարժվել։ 

Մենք հաղթեցինք Դեսիման ու նշեցինք այդ հաղթանակը, սակայն գիտեինք, որ պետք է առաջ շարժվենք». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված