• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» և «Ատլետիկոն» հետաքրքրված են Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուի ծառայություններով

Հոդվածներ

«Ռեալը» և «Ատլետիկոն» հետաքրքրված են Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուի ծառայություններով
18.11.2021
2142 0

«Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը գրավել է եվրոպական թոփ ակումբների ուշադրությունը։ 

21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։

Marca-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» կարող են իրականացնել Ալվարեսի տրանսֆերը, եթե վերջինս շարունակի պահպանել ներկայիս խաղամակարդակը։

Ֆուտբոլիստը հետաքրքրել է նաև մադրիդյան մյուս խոշոր ակումբին՝ «Ատլետիկոյին»։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալվարեսին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Միլանը» և «Յուվենթուսը»։ 

Ընթացիկ մրցաշրջանում «Ռիվերի» կազմում Ալվարեսը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ներկա պահին նա գլխավորում է Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված