Հոդվածներ

Մարսելոյին սպասում են Բրազիլիայում
18.11.2021
1839 0

Մարսելոյի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է գալիք ամռանը, և ակումբը չի ցանկանում երկարաձգել այն։  Այդ կերպ բրազիլացին ազատ գործակալի կարգավիճակ կստանա։ Նրա ծառայություններով արդեն իսկ հետաքրքրված են մի քանի ակումբներ։ 

Բրազիլական Torcedores.com-ի փոխանցմամբ, Մարսելոյին իր կազմում ցանկանում է տեսնել «Բոտաֆոգոն»։ 

Ռիո դե Ժանեիրոն ներկայացնող ակումբը մտադիր է եվրոպական տրանսֆերային շուկայից մի քանի ֆուտբոլիստների հրավիրել թիմ։ Ակումբի նախագահը չի թաքցրել Մարսելոյի նկատմամբ ունեցած հետաքրքրվածությունը։

Գլխավոր խնդիրը կարող է լինել ֆուտբոլիստի աշխատավարձը, սակայն «Բոտաֆոգոն» արդեն սկսել է նոր հովանավորներ փնտրել, որպեսզի կարողանա թիմ հրավիրել Մարսելոյին։ 

«Բոտաֆոգոյից» բացի Մարսելոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ֆլումինենսեն»։ Հենց այդ ակումբի կազմում է Մարսելոն կատարել ֆուտբոլային իր առաջին քայլերը, և այդ ակումբում երազում են նրա վերադարձի մասին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված