• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» բաց կթողնի Իսպանիայի գավաթի խաղարկության սկզբնական 2 փուլը

Հոդվածներ

«Ռեալը» բաց կթողնի Իսպանիայի գավաթի խաղարկության սկզբնական 2 փուլը
16.11.2021
2056 0

Նոյեմբերի 18-ին՝ հինգշաբթի օրը, կայանալու է Իսպանիայի գավաթի 2021/22 խաղարկության վիճակահանությունը:

Ինչպես հաղորդդում է  COPE-ն, «Ռեալը» բաց է թոնելու առաջին երկու փուլը: Բանը նրանում է, որ սկզբնական փուլին մասնակցելու են Իսպանիայի առաջնության բոլոր թիմերը, բացի «Ռեալից», «Բարսելոնայից» ու Բիլբաոյի «Ատլետիկից»: Այս թիմերը մասնակցելու են սուպերգավաթային խաղերին:

Այսպիսով, «սերուցքյաինները» գավաթի խաղարկությանը միանալու են 1/16 եզրափակչից, որը կայանալու է հունվարին:

Հիշեցնենք, որ նախորդ խաղարկությունում Զիդանի սաները դուրս էին մնացել հենց 1/16 եզրափակիչ՝ 1:2 հաշվով պարտվելով «Ալկոյանոյին»:

Fanat, Realmadrid.am






Ամենակարդացված