Հոդվածներ

Տորգան Ազար. «Էդենը ավելի շատ խաղաժամանկի է արժանի «Ռեալում»
13.11.2021
1492 0

Բելգիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարը խոսել է Էդեն Ազարի՝ «Ռեալում» ունեցած կարգավիճակի մասին։

«Իմ եղբայր Էդենը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է և նա մեր ավագն է։ Առաջին անգամ իր կարիերայի ընթացքում նա գտնվում է պահեստայինների նստարանին։ Դժվար է նման պարագայում լավ մարզավիճակ հավաքել։ Նա պետք է ավելի շատ խաղաժամանակ ստանա «Ռեալում». նշել է Տորգանը։ 

Ընթացիկ մրցաշրջանում Էդեն Ազարը «Ռեալի» կազմում ստացել է ընդամենը 415 րոպե խաղաժամանակ։ Այդ ընթացքում նա դարձել է միայն մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 

Հատկանշական է, որ Transfermarkt-ը Տորգան Ազարի տրանսֆերային արժեքը այժմ ավելի բարձր է գնահատում (27 մլն եվրո), քան Էդեն Ազարինը (25 մլն եվրո)։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված