Հոդվածներ

Անչելոտին չի վստահում Ազարին
08.11.2021
2461 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չէր ստում, երբ վերջերս խոսում էր Ազարի խաղաժամանակի մասին։ Վերջին 3 խաղերում բելգիացին ընդամենը 12 րոպե է անցկացրել խաղադաշտում։

Շատերը սպասում էին, որ Անչելոտին «Ռայոյի» դեմ խաղում բելգիացուն հիմնական կազմում կհայտավորի, սակայն մարզիչն ընտրեց ի օգուտ Ասենսիոյի՝ 30-ամյա ֆուտբոլիստին թողնելով պահեստայինների նստարանին։

Սակայն, անգամ եթե նա խաղը սկսեր մեկնարկային րոպեներից, ապա աջ եզրային հարձակվողը նրա տեղը չէ։ Ազարն իրեն ավելի հարմար է զգում ձախ եզրում, սակայն հիմա այնտեղ անձեռնմխելի ֆուտբոլիստ կա՝ Վինիսիուսը։

Հարկ է նաև նշել, որ Անչելոտին հրաժարվել է Ազարից նաև որպես փլեյմեյքեր՝ նախապատվությունը տալով 4-3-3 խաղային սխեմային։ Վինիսիուսի աճն ու տակտիկական սխեման, որն ընտրել է «Ռեալի» մարզիչը, զգալիորեն քչացնում են բելգիացու շանսերը՝ մեկնարկային կազմում տեղ գտնելու համար։


Ամենակարդացված