Հոդվածներ

Ալոնսո. «Մեզ համար կարևոր է, որ նա հաճույք ստանա խաղից»
08.01.2026
726 0

Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Սաուդյան Արաբիայում ուժերը կչափի «Ատլետիկոյի» հետ (08.01.2026, 23:00):

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք չենք կարող մոռանալ սեպտեմբերին «Ատլետիկոյից» կրած մեր ջախջախիչ պարտությունը։ Եվ մենք չենք կարող կրկնել նույն սխալները։ Վստահ եմ՝ վաղն ամեն ինչ բոլորովին այլ կերպ կլինի։

Մենք պետք է հոգեբանորեն շատ լավ պատրաստված լինենք, պայքարենք մինչև վերջ և ուշադրություն դարձնենք բոլոր մանրուքներին։ «Ատլետիկոն» մրցունակ մրցակից է։ Վաղը մեզ սպասվում է լարված և հետաքրքիր խաղ»։

«Իհարկե, Իսպանիայի սուպերգավաթը մեզ համար այս մրցաշրջանում նշանակությամբ միայն 4-րդ մրցաշարն է։ Սակայն այս պահին սուպերգավաթը բացարձակ առաջնահերթություն է, քանի որ հենց հիմա մենք պետք է խաղանք հենց այս մրցաշարում։ Վաղը մենք պետք է լավ խաղ ցուցադրենք»։

«Մենք հույս ունենք, որ Մբապեն որքան հնարավոր է շուտ կվերադառնա շարք։ Մենք փորձեցինք ստուգել՝ կկարողանա՞ նա խաղալ «Ատլետիկոյի» դեմ, բայց նրա մասնակցությունը գալիք հանդիպմանը հնարավոր չեղավ։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո»։

«Բետիսի» հետ խաղի ժամանակ ես խնդրում էի Վինիսիուսին ավելի ակտիվ պրեսինգի դիմե՞լ։ Չափազանց կարևոր է, որ թիմը պրեսինգի դիմի հավաքական կերպով։ Մենք պետք է լինենք համախմբված, ինչպես նաև միասին ջանասիրաբար աշխատենք։ Միայն այդպես մենք կկարողանանք լինել մրցունակ թիմ»։

 «Անցյալ տարվա վերջին խաղից հետո ես լրագրողներին ասացի՝ «հանգստությո՞ւն պահպանեք»։ Իմ խոսքերում ոչ մի թաքնված ենթատեքստ չկար։ Ես պարզապես ասացի՝ «հանգստություն պահպանեք»։ Եվ վերջ»։

«Վինիսիուսի պայմանագիրը, որն ավարտվում է 2027 թվականի՞ն։ Առջևում երկար մրցաշրջան է։ Վաղը մեզ պետք է Վինիսիուսն իր լավագույն մարզավիճակում։ Նա շատ կարևոր է մեզ համար։ Մեզ պետք է, որ Վինիսիուսը հաճույք ստանա խաղից, քանի որ երբ նա երջանիկ է, նա շատ վտանգավոր պահեր է ստեղծում մրցակցի դարպասի մոտ։ Վինիսիուսը մեզ համար առանցքային խաղացող է»։

«Կարվախալը մեզ հետ մեկնել է Սաուդյան Արաբիա, նա պատրաստ է խաղալ, բայց մենք չենք ցանկանում արագացնել նրա վերականգնումը։ Առջևում դեռ շատ խաղեր կան»։

«Ինչո՞ւ բախվեցինք անկման հետ մրցաշրջանի հիանալի մեկնարկից հետո։ Մրցաշրջանի ընթացքում թիմն անցնում է բազմաթիվ փուլերով։ Նրա հետ տարբեր բաներ են պատահում՝ վնասվածքները ստիպում են մարզչին շտկել տակտիկան, փոխել խաղի պլանը... Հենց դա էլ տեղի ունեցավ մեզ հետ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Այնուամենայնիվ, հիմա մենք վստահ ենք, որ կկարողանանք շրջել իրավիճակը։ Մենք պատրաստ ենք պայքարել բոլոր տիտղոսների համար»։

«Մեր կիսապաշտպանությո՞ւնը։ Մենք շատ տարբեր կիսապաշտպաններ ունենք։ Վաղը կտեսնեք, թե ովքեր դուրս կգան մեկնարկային կազմում»։


Ամենակարդացված