Հոդվածներ

Բեյլը մարզվել է ընդհանուր խմբի հետ
04.11.2021
1863 0

Հինգշաբթի «Ռեալի» մարզական ճամբարում բոլորից շատ աչքի է ընկել Գարեթ Բեյլը, որը մկանային վնասվածքից հետո ընդհանուր խմբի հետ մարզում է անցկացրել։

Սեպտեմբերին՝ հավաքականի խաղերով պայմանավորված դադարից հետո, ուելսցին թիմի հետ ընդհանուր մարզման չէր մասնակցել։ Նա հիմա պատրաստ է մասնակցելու Լա լիգայի շրջանակում «Ռայո Վալյեկանոյի» դեմ կայանալիք խաղին։

Բեյլի՝ լավ մարզավիճակին վերադառնալը տեղի է ունենում ճիշտ ժամանակին, քանի որ Ռոդրիգոն վնասվածք է ստացել ու մի քանի շաբաթ բաց կթողնի։


Ամենակարդացված