• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զինեդին Զիդանի մամուլի ասուլիսը՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղից հետո

Հոդվածներ

Զինեդին Զիդանի մամուլի ասուլիսը՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղից հետո
28.10.2020
1428 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղից հետո Զինեդին Զիդանը ներկայացավ մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Խաղի մասին.

«Բարդ հանդիպում ստացվեց. Մեզ չէր բավականացնում սրությունը հարձակման գծում: Զիջեցինք գնդակը մրցակցին, սակայն գոլը ծնվեց հակագրոհի արդյունքում:  Ուրախալի է այն, որ 0:2 հաշվով պարտվելու ժամանակ թիմը կարողացավ բնավորություն ցույց տալ ու վերադառնալ»:

Խմբում տիրող իրավիճակի մասին. 

«Փորձելու ենք անել այն, ինչը մեր ուժերի սահմաններում է: Բոլոր հանդիպումներում էլ ցանկանում ենք հաղթել: Չեմպիոնների լիգայում երբեք հեշտ խաղեր չեն լինում: Վստահ եմ, որ շարունակելու ենք մարզավիճակ ձեռք բերել ու շտկել խմբում ստեղծված իրավիճակը»:

Ազարի մասին.

«Սա նրա առաջին հանդիպումն էր երկար դադարից հետո: Որոշել ենք Էդենին ներգրավել աստիճանաբար՝ վնասվածքի կրկնությունը բացառելու համար: Հաշվի առնելով այն, որ խաղում ենք 3 օրը մեկ՝ առաջիկա հանդիպումներում նույնպես Ազարը խաղադաշտ դուրս գալու հնարավորություն կստանա»:

Ասենսիոն.

«Նա շատ լավ հանդես եկավ. գործում էր դինամիկ և նպատակամղված: Մարկոն միշտ սրություն է հաղորդում ու լարվածության մեջ պահում մրցակցին»:

Քննադատության մասին.

«Մեզ համար գլխավորը շարունակել աշխատելն է: Կարող եմ հավաստիացնել, որ գոհ եմ իմ թիմից: Լրագրողները պետք է կենտրոնանան իրենց աշխատանքի վրա, մենք էլ՝ մեր: Կարող եք տարատեսակ սուր հարցեր տալ, սակայն պատասխաններս դրանցից չեն փոխվելու: Լուրջ փոփոխությունների կարիք չունենք»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված