• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • AS. Հավանական ակումբ՝ Կուբոյի համար. ճապոնացին չի կարող մնալ «Ռեալում» 2021/22 մրցաշրջանում

Հոդվածներ

AS. Հավանական ակումբ՝ Կուբոյի համար. ճապոնացին չի կարող մնալ «Ռեալում» 2021/22 մրցաշրջանում
20.07.2021
2820 0

Տակեֆուսա Կուբոն չի կարող մնալ «Ռեալի» կազմում 2021/22 մրցաշրջանի համար, քանի որ թիմում շատ են ֆուտբոլիստներ այն երկրներից, որոնք չեն մտնում Եվրոպական միության կազմի մեջ:

Ինչպես հաղորդում է AS-ը, այս ամենը հաշվի առնելով՝ ֆուտբոլիստը նոր ակումբ է փնտրում: Բոլորից շատ հետարքրվածություն ցուցաբերում է «Ռեալ Սոսյեդադը», սակայն դեռևս պաշտոնական առաջարկով հանդես չի եկել:

Բասկյան ակումբը միայն հարցում է արել «Ռեալին», որպեսզի իմանա՝ Կուբոյի տրանսֆերը վաճառվելու է, թե ոչ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված