Հոդվածներ

Անչելոտին հավատում է Ազարին
01.10.2021
1520 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին շարունակում է վստահել ու հավատալ Էդեն Ազարին։ 

Marca-ի փոխանցմամբ, իտալացի մասնագետը վստահ է, որ Ազարը կարող է առանցքային ֆուտբոլիստ դառնալ «Ռեալի» համար։ 

Անչելոտին գոհ է Ազարի կատարած աշխատանքից և գտնում է, որ բելգիացին պետք է «Ռեալին»։ Մարզչի կարծիքի վրա չի ազդում երկրպագուների քննադատությունը։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 6 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում։ Այդ 6 խաղերից և ոչ մեկում Ազարը 90 րոպե չի անցկացրել խաղադաշտում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված