• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. Պոգբան հայտնել է Ռայոլային, որ ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»

Հոդվածներ

Marca. Պոգբան հայտնել է Ռայոլային, որ ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»
28.08.2021
2467 0

Marca-ի տեղեկացմամբ, «Մաչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է լքել անգլիական ակումբը։ 

Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստը տեղեկացրել է իր գործակալ Մինո Ռայոլային, որ ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»։ Ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել «Կարմիր սատանաների» հետ գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2022 թվականի ամռանը։ 

Պոգբայի հարազատները բացառում են նրա՝ «Յուվենթուս» վերադարձը։ Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է սպասել և տեղափոխվել «Արքայական» ակումբ, չնայած գիտակցում է, որ դա հեշտ չի լինելու։ 

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է Պրեմիեր Լիգայի երկու հանդիպման և դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված