Հոդվածներ

Մաուրիսիո Պոչետինոն սպասում է «Ռեալի» առաջարկին
03.04.2023
1578 0

Արգենտինացի հանրահայտ մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մերժել է մի շարք գրանդ ակումբների առաջարկներ ու սպասում է Մադրիդի «Ռեալի» առաջարկին:

TyC Sports-ի տեղեկություններով, ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչը Կառլո Անչելոտիին փոխարինելու հիմնական հավակնորդն է: Տնօրենների խորհրդի մի շարք անդամներ ցանկանում են, որ թիմի ղեկը ստանձնի Ռաուլը, սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախապատվությունը տալիս է Մաուրիսիոյին:

Նշվում է, որ նա մերժել է «Այաքսի», «Չելսիի», Բելգիայի և Բրազիլիայի հավաքականների առաջարկները:

Հիշեցնենք, որ Պոչետինոն փարիզյան գրանդից հեռացել էր նախորդ տարի:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված