• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» խոստացել է «Բարսային» ձեռք չբերել Մորիբայի տրանսֆերային իրավունքները

Հոդվածներ

«Ռեալը» խոստացել է «Բարսային» ձեռք չբերել Մորիբայի տրանսֆերային իրավունքները
26.08.2021
2442 0

Մադրիդի «Ռեալը» չի փորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլայիշ Մորիբայի տրանսֆերային իրավունքները։ 

Diario Sport-ի փոխանցմամբ, այդ ամենը կապված է նրա հետ, որ ակումբների միջև փոխհարաբերությունները զգալիորեն լավացել են Սուպերլիգայի և Լապորտայի նշանակման ֆոնի վրա։ 

Ակումբները խոստացել են միմյանց, որ առանց փոխհամաձայնության ձեռք չեն բերելու միմյանցից ֆուտբոլիստներ ձեռք չեն բերելու։ Նման բանավոր համաձայնություն կա նաև «Յուվենթուսի» հետ։

«Ռեալը» հետաքրքրված էր Մորիբայի ծառայություններով և կար ժամանակ, երբ «Սերուցքայինները» դիտարկում էին այդ տրասֆերը։  Բայց այժմ Պերեսը խոստացել է Լապորտային, որ չի փորձի իրականացնել այդ տրանսֆերը։

«Բարսելոնայում» սպասում են, որ Մորիբան իր կարիերան կշարունակի կամ «Չելսիում», կամ «Լեյպցիգում»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված