• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» նախագահը խոսել է «Բարսելոնայի» որոշումների վրա ազդեցություն ունենալու թեմայով

Հոդվածներ

«Ռեալի» նախագահը խոսել է «Բարսելոնայի» որոշումների վրա ազդեցություն ունենալու թեմայով
11.08.2021
1997 0

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անդրադարձել է այն թեմային, թե իր միջնորդությամբ է «Բարսելոնան» որոշել Մեսիի հետ նոր պայմանագիր չկնքել և դեմ արտահայտվել Լա լիգայի ու CVC ներդրումային հիմնադրամի միջև կնքված գործարքին:

«Ինձ համար ուղղակի անհնար է որևէ ազդեցություն ունենալ Լիոնել Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու իրադարձության վրա... Կամ առհասարակ անհնար է, որ ես որևէ ազդեցություն ունենամ «Բարսելոնայի» կայացրած որոշումների վրա»,- El Chiringuito-ն մեջբերում է Պերեսի խոսքը:

Հիշեցնենք, որ Պերեսի՝ այս իրադարձություններում խառնված լինելու վերաբերյալ ակնարկել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը՝ գրառում կատարելով իր թվիթերյան էջում:

Robbie Raul, Realmadrid.am


Ամենակարդացված