Հոդվածներ

6 կետ, որոնց պետք է համապատասխանի «Ռեալի» նախագահի թեկնածուն
02.04.2021
1891 0

Ֆլորենտինո Պերեսն արդեն այս տարի կանցկացնի «Ռեալի» նախագահի ընտրություններ, ու այս անգամ նա մրցակիցներ կունենա:

Հաջողակ բիզնեսմեն Էնրիկե Ռիկելմեն վերջերս ակնարկել էր, որ մտադիր է դառնալ «Ռեալի» նախագահ, ու հենց նա էլ կլինի Ֆլորենտինոյի գլխավոր մրցակիցը:

Ակումբի կանոնադրության մեջ հստակ գրված է, թե ինչ պայմանների պետք է համապատասխանի նախագահի թեկնածուն:

1. Լինել իսպանացի

2. Լինել չափահաս և գործունյա

3. Տեղյակ լինել սոցիալական պարտավորություններից. ամենաքիչը 20 տարի լինել ակումբի անդամ (19՝ նախագահի դեպքում, 15՝ փոխնախագահի և 10՝ մնացած դեպքերում) 

4. Չենթարկվել պատժամիջոցների, որոնք արգելում են դառնալ ակումբի նախագահ

 5. Չզբաղեցնել ղեկավար պաշտոններ այլ ակումբներում և չլինել գործող ֆուտբոլիստ, մարզիչ կամ մրցավար

6. Ցույց տալ բանկային երաշխիք, որը համապատսխանում է 10/1990 օրենքի 3-րդ և  4-րդ կետերին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված