Հոդվածներ

«Արսենալը» հետաքրքրված է Մարկո Ասենսիոյի ծառայություններով
06.08.2021
1731 0

Մեկնարկել է տրանսֆերային պատուհանի վճռորոշ ամիսը։ «Ռեալում» շարունակվում են ֆինանսական խնդիրները, սակայն մինչ այս ակումբից հեռացել են ընդամենը երկու ֆուտբոլիստներ՝ Ռամոսը և Վարանը։

Անգլիական մի շարք լրատվականների փոխանցմամբ, Պրեմիեր Լիգա կարող է տեղափոխվել «Ռեալի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ Մարկո Ասենսիոն։ «Արքայական» ակումբը իսպանացու համար արդեն մի քանի առաջարկ է ստացել։ «Էվերթոնի», «Լիդսի» և «Լեսթերի» կողքին հայտնվել է նաև Լոնդոնի «Արսենալը»։

Միկել Արտետան և «Արսենալի» ղեկավարությունը մտադիր են հարձակողական ոճի ֆուտբոլիստ ձեռք բերել։ Անգլիական ակումբում նաև հույս ունեն վերադարձնել Մարտին Էդեգորին, ում ապագան «Ռեալում» դեռևս հարցականի տակ է։ 

Մարկո Ասենսիոյի տրանսֆերը «Արսենալի» համար կարող է մոտ 60 մլն եվրո արժենալ։ Առայժմ ֆուտբոլիստը գտնվում է Տոկիոյում, որտես շաբաթ օրը Իսպանիայի ընտրանու կազմում մասնակցելու է Օլիմպիական խաղերի եզրափակչին, որտեղ Իսպանիան ուժերն է չափելու Բրազիլիայի ընտրանու հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված