Հոդվածներ

Կրոս. «Ես ու Վինիսիուսն իրար հասկանում էինք կես խոսքից»
28.12.2025
93 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Թոնի Կրոսը խոսել է Վինիսիուսի հետ ունեցած հարաբերությունների մասին։

«Ես միշտ ինձ հարմարավետ եմ զգացել Վինիի հետ։ «Ռեալում» ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Վինիսիուսի, Կազեմիրոյի, Միլիտաոյի հետ։ Նրանք կարողանում են վայելել կյանքը ու նրանք գերմանացիների հետ համեմատ լրիվ այլ կյանքով են ապրում։

Վինիի ու Կազեմիրոյի հետ խաղալը շատ հեշտ էր։ Մենք իրար հասկանում էինք կես խոսքից։ Վինիսիուսի հետ մենք հիանալի քիմիա ունեինք։ Լավ հարաբերություններ ունեինք նաև խաղադաշտից դուրս։ Ես հաճախ էի օգտվում նրա արագացումներից, իսկ նա իմ փոխանցումներից». նշել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված