Հոդվածներ

Ասենսիո. «Ռեալից» բացի այլ տարբերակներ չեմ դիտարկում»
14.07.2021
2282 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն խոսել է իր ապագայի մասին։

«Ռեալից» բացի այլ տարբերակներ չեմ  դիտարկում։ Մտադիր եմ մնալ և աճել այստեղ ու թիմին մաքսիմալ օգուտ բերել։ Ես դեռ շատ բան կարող եմ անել այս թիմի կազմում։ 

Այժմ ես 100%-ոց մարզավիճակ եմ ձեռք բերել, հաղթահարել եմ նաև այն հոգեբանական խնդիրները, որոնք առաջանում են նման վնասվածքների դեպքում։  

Ես կլինեմ բարձրության վրա, ինչը և Անչելոտին պահանջում է ինձանից։ Զրույց ունեցել եմ նրա հետ և ամբողջովին հասկացել եմ նրա գաղափարները։  Անչելոտին շատ փորձառում մարզիչ է, և համոզված եմ, որ շատ բան կսովորեմ նրանից». նշել է Ասենսիոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված