Հոդվածներ

Բելինգեմն ապշեցնում է
21.08.2023
1842 0

 Marca-ի անդրադարձը

«Ռեալում» Բելինգեմի խաղի որակը զարմացնում է բոլորին՝ նրանց, ովքեր ծանոթ են նրա տաղանդին և նոր ծանոթացողներին: Արդյունավետ գործողություններից բացի, բրիտանացին զարմացնում է իր ինքնավստահությամբ. այնպիսի տպավորություն է, որ նա ամբողջ կյանքում խաղացել է «սերուցքայինների» կազմում:

Բելինգեմի խաղը վերլուծելուց հետո «Ռեալի» մարզչական շտաբում հասկացել են, որ նա արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրելու, բայց հիմա անգլիացին առաջ է ընկել գրաֆիկից: 20-ամյա ֆուտբոլիստն արդեն դարձել է Անչելոտիի թիմի առաջատարը:

Հատկանշական է, որ խաղադաշտում Բելինգեմի համար հեղինակություններ չկան, նա ոչնչից և ոչ ոքից չի վախենում:


Ամենակարդացված