• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապե. «Կարիք չունեմ շտապելու ապագայիս վերաբերյալ որոշում կայացնելիս»

Հոդվածներ

Մբապե. «Կարիք չունեմ շտապելու ապագայիս վերաբերյալ որոշում կայացնելիս»
13.06.2021
2071 0

«ՊՍԺ»-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ապագայի վերաբերյալ։

«Կարիք չունեմ շտապելու ապագայիս վերաբերյալ որոշում կայացնելիս։ Դա կարևոր քայլ է լինելու իմ կյանքում, և ես չեմ ցանկանում շտապել։ Դեռ մտածելու շատ բան ունեմ նախքան որոշում կայացնելը։ 

Ես հիմա այնտեղ եմ, ուր ինձ դուր է գալիս, բայց չեմ կարող ասել, արդյո՞ք դա լավագույն տեղն է ինձ համար։ Ներկա պահին ես այդ հարցի պատասխանը չունեմ». նշել է Մբապեն։

Նշենք, որ Մբապեն չի պատրաստվում իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել նախքան ԵՎՐՈ-ի ավարտը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված