Հոդվածներ

Անչելոտին կարող է վերադառնալ «Ռեալ»
31.05.2021
2584 0

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Կառլո Անչելոտիին «Արքայական ակումբ» վերադարձնելու տարբերակը՝ հաղորդում է El Larguero-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆլորենտինո Պերեսն այս հարցում բավական լուրջ է տրամադրված:

Հիշեցնենք, որ Անչելոտին այժմ գլխավորում է «Էվերթոնը»: Մերսիսայդյան ակումբի հետ Անչելոտիի պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2024 թվականի ամառ: Իտալացի մասնագետը «Ռեալի» ղեկին է եղել 2013-15 թվականներին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի, Աշխարհի ակումբային առաջնության ու Իսպանիայի գավաթի հաղթող:

Robbie Raul, Realmadrid.am


Ամենակարդացված