Հոդվածներ

Արբելոան նշել է, թե ինչու է ցանկանում, որ Մեսսին ավարտի կարիերան
03.05.2021
2223 0

Նախկին մադրիդիստ Ալվարո Արբելոան մշտապես ցանկություն ունի, որ «Բարսելոնան» հաջողություններ չգրանցի։ 

Հաշվի առնելով այն, որ Մեսսին այս տարիների ընթացքում մեծ դեր է ունեցել կատալոնացիների գրանցած հաջողություններում, Արբելոան ցանկանում է, որ արգենտինացին հնարավորինս շուտ ավարտի կարիերան։ 

«Շատ եմ հարգում «Բարսելոնային», քանի որ դա մեծագույն ակումբ է, և այնտեղ հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լեո Մեսսին։ Նա ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ 

Բայց պետք է նշեմ, որ երբեք հաճույք չեմ ստացել նրա ելույթներից և ներկայումս էլ չեմ ստանում։ Հաշվում եմ օրերը, թե երբ է նա ավարտելու կարիերան։ 

Միշտ էլ ցանկացել եմ հաղթել «Բարսելոնային», քանի որ այն շատ բարդ ակումբ է». նշել է Արբելոան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված